Լևոն Զուրաբյանն ու ՌԴ դեսպանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները

Սեպտեմբերի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել