Մադրիդի Ռեալում Մոուրինյոյի և ֆուտբոլիստների միջև առաջացել են հակասություններ

Իսպանական El Periodico պարբերականը, հղում կատարելով «Ռեալում» իր աղբյուրներին, հաղորդել է թիմի ներսում գոյություն ունեցող կոնֆլիկտների մասին: Մասնավորապես, ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից: Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը պահանջում է աջակցել մրցավարների վերաբերյալ իր հայտարարություններին, չնայած որ դրանք հաճախ չեն համընկնում ֆուտբոլիստների անձնական կարծիքների հետ: Բացի այդ, թիմը բաժանված է երկու ճամբարի, որոնք չեն շփվում միմյանց հետ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել