Ինձագի. Միլանին և Ալեգրիին ժամանակ է հարկավոր

«Միլանի» նախկին հարձակվող, իսկ այժմ թիմի երիտասարդական կազմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է «ռոսոներիների» անհաջող ելույթները 2012/13 մրցաշրջանում:

«Ես հիասթափված եմ անցած տուրում թիմի ցուցադրած խաղից, սակայն պետք է լավատես մնանք: Պետք է թիմին և գլխավոր մարզչին ժամանակ տանք», – Ինձագիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Իտալացին նաև մեկնաբանել է այն լուրերը, թե կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին գլխավոր մարզչի պաշտոնում:
«Իմ ապագա՞ն: Ես կենտրոնացած եմ երիտասարդական թիմի վրա, իսկ թե ինչ կլինի ապագայում, չեմ կարող ասել», – ավելացրել է Ինձագին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com