IKEA-ի հիմնադիրը բիզնեսը հանձնել է որդիներին

Կահույքի արտադրությամբ զբաղվող շվեդական IKEA խոշոր ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադը որոշել է բիզնեսը հանձնել իր երեք որդիներին, հաղորդում են շվեդական լրատվամիջոցները:

«Ինգվար Կամպրադը որոշում է ընդունել գործերը հանձնել իր որդիներին, ինչը սերնդափոխություն է խորհրդանշում: Ինգվարն առաջվա պես այլևս մեկնաբանություններ, խորհուրդներ չի տա, չի օգնի բոլորին»,- նշում է IKEA-ի գլխամասային, նիդեռլանդական Ingka Holding ընկերության ղեկավար Գորան Գրոսկոպֆը:

Միաժամանակ` նա հավելել է, թե սերնդափոխությունն իրեն չի վախեցնում, քանի որ ընկերության բիզնեսն առաձնապես չի փոխվի և նախկինի պես կշարունակի զարգանալ:

Կամպրադի ներկայացուցիչ Պեր Հեգենեսի խոսքով` ընկերության հիմնադիրը համարում է` ժամանակն է, որ որդիներն իրենց դերն ու պատասխանատվությունը ստանձնեն: Նշենք, որ որդիներից յուրաքանչյուրը գլխավորում է ընկերության առանձին խումբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ IKEA-ի նիդեռլանդական սեփականատեր ընկերությունը վաճառել է իր բրենդը $11,2 մլրդ-ով իր դուստր ընկերություններից մեկին` IKEA Systems-ին:

«Դուք գնում եք ոչ միայն IKEA բրենդը, այլև այդ գումարով ձեռք եք բերում հաճախորդների հետ բոլոր հարաբերությունները և այն խանդավառությունը, որով աշխատել է ընկերությունը»,- The Local-ին պարզաբանել էր Brand Clinic-ի փորձագետ Բենգտ Խականսոնը:

IKEA-ի ապրանքանիշն աշխարհի ամենաթանկ 100 բրենդների ցանկում 89-րդ տեղն է զբաղեցնում:

Ինգվար Կամպրադն ընկերությունը հիմնել է 1943թ. Շվեդիայում: Կահույքն ընկերության տեսականիում ներառվել է 1947թ.: Ութ տարի անց IKEA-ն սկսել է սեփական բրենդով կահույք արտադրել:

Ներկայում ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի մոտ 50 երկրում:

Մեկնաբանել