Հայաստան – Ճապոնիա՝ կրկին 0։7. Մ17 հավաքականների ընկերական հանդիպում

Հայաստանի Մ17 հավաքականը քիչ առաջ 0:7 հաշվով պարտվեց Ճապոնիայի իրենց հասակակիցների ընտրանուն, որն ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սեպտեմբերի 11-17-ը: Այս մասին Civilnet.am-ի մարզական գործընկեր SportArmenia-ն տեղեկացել է ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի Մ17 ընտրանին, որն ավելի վաղ ներկայացվել էր Մ16, երեք օր առաջ նույն` 0:7 հաշվով Հանքավանում հաղթել էր Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականին:

Մեկնաբանել