Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները պատրաստվում են գնալ Բաքու (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին կայցելեն Ադրբեջան, որտեղ ադրբեջանական ընկերություններից մեկի հետ համատեղ ծրագիր կիրագործեն: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Երեկ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Անգլիայի փոխչեմպիոնի ֆուտբոլիստներից մի քանիսը` Մայքլ Կերիկը, Էշլի Յանգը, Անդերս Լինդեգարդն ու Դենի Ուելբեքը ողջունում են ադրբեջանցիներին «Salam Azerbaijan!» խոսքերով: Բացի այդ, Բաքվի փողոցներում հայտնվել են գովազդային պաստառներ, որոնց վրա գրված է, որ շուտով «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ միջոցառում է սպասվում: Այս մասին հաղորդում է salamnews-ը:

Տվյալ պահին հայտնի չէ` կոնկրետ ինչ միջոցառում է նախատեսված: Հաշվի առնելով այն փաստը, որ հոկտեմբերի 12-ին և 16-ին Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում ազգային հավաքականների հանդիպումներ են կայանալու, կարելի ենթադրել, որ Ադրբեջան կայցելեն «Յունայթեդի» ղեկավարներն ու մի քանի ֆուտբոլիստ, ովքեր ընդգրկված չեն իրենց հավաքականների կազմերում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com