Սումգայիթում որոտացել է հերթական պայթյունը. հաղորդում է 1news.az –ը: Դեպքի վայրում հրդեհը շարունակում է տարածվել:
Հիշեցնենք, որ Սումգայիթում լվացքի փոշի արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունից և հրդեհից նախնական տվյալներով` 6 մարդ զոհվել է, վիրավորվել են տասնյակ մարդիկ, 7-ը` արտասովոր նյութից թունավորում ախտորոշմամբ` ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:
Բաքվի և Խիրդալան քաղաքի հրշեջների 38 մարտական հաշվարկ աշխատում է Սումգայիթում տեղի 14 մարտական հաշվարկների հետ միասին. հրդեհը մեկուսացնել, սակայն, չի հաջողվում: