Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նահաջել է 7 տեղով

Հանգստյան օրերին Դևիսի գավաթում կայացած խաղերից հետո հրապարակվել է թենիսի ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը։ Այն գլլխավորում է Իսպանիայի հավաքականը, որը դուրս է եկել այդ մրցաշարի եզրափակիչ։ Երկրորդ տեղում է Չեխիան, որը հաղթելով Արգենտինայի հավաքականին՝ եզրափակիչում զույգ կկազմի իսպանացիների հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ հրապարակումից հետո նահաջել է 7 տեղով և ներկայում զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։

Վարկանշային աղյուսակը հրապարակվել է Դևիսի գավաթի պաշտոնական կայքում։

1.Իսպանիա (0) 40653.13

2.Չեխիա (+2) 21852.19

3.Արգենտինա (-1) 21031

4.Սերբիա (-1) 20146.88

5.Ֆրանսիա (0) 14570.00

6.ԱՄՆ (0) 10612.50

7.Խորվաթիա (0) 5960.00

8.Ղազախստան (+1) 4187.19

9.Ավստրիա (-1) 3984.38

10.Իսրայել (+1) 3973.99

89. Հայաստան (-7), 20.50

Մարզական գործընկեր` SportArmenia.com