Հրանտ Դինքի անվան մրցանակը շնորհվել է «Թուրքիայում քրդագիտության հիմնադիր» Ի.Բեշիքչիին

Հրանտ Դինքի անվան մրցանակը շնորհվել է սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչիին՝ քրդերի և Թուրքիայում միակուսակցության խնդիրների մասին բարձրաձայնելու համար. հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

«Ճանաչված գիտնական և սոցիոլոգ, դոկտոր Իսմայիլ Բեշիքչիին շնորհվել է Հրանտ Դինքի անվան միջազգային չորրորդ մրցանակը՝ քրդերի, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման, ինչպես նաև Թուրքիայում միակուսակցության վերաբերյալ աշխատանքների համար»:
 
Հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան մրցանակն առաջին անգամ է շնորհվել Բեշիքչիին:
 
«Հուրիեթ» թուրքական պարբերականի վկայությամբ` գիտնական և սոցիոլոգ Բեշիքչիի գրված 36 գրքերից 32-ն այժմ արգելված են Թուրքիայում:
 
«Բազում տարիներ նա եղել է Թուրքիայում ազգությամբ ոչ քուրդ միակ անձնավորությունը, ով իր ձայնը հստակ բարձրացրել էր՝ ի պաշտպանություն քրդերի իրավունքների: Նրան երբեմն «ժամանակակից Թուրքիայում քրդագիտության հիմնադիր են անվանում, – գրում է պարբերականը: – Արարողության ընթացքում Բեշիքչին մեծ պատիվ է անվանել ժյուրիի կողմից կատարված ընտրությունը»:
 
Այս տարի Հրանտ Դինքի անվան մրցանակի երկրորդ դափնեկիրն դարձել է Ռուսաստանի «Մեմորիալ» կազմակերպությունը, որը հիմնադրվել էր ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինծառայողների մայրերի կողմից: