Մոուրինյո. Մանչեսթեր Սիթին Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման նախօրեին հայտարարել է, որ սեպտեմբերի 18-ին իր թիմը միասնական կլինի:

«Ես մեղավոր եմ, որ չեմ կարողացել մոտիվացնել ֆուտբոլիստներին: Այժմ պետք է վերադարձնեմ այն թիմը, որի խաղին հետևել եմ նախորդ մրցաշրջանում: Եթե իմ թիմը հաղթում է, ապա բոլորն են հաղթում, եթե պարտվում է, ապա ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում:

Վստահ եմ, որ սեպտեմբերի 18-ին որպես թիմ կներկայանանք, և բոլորը պատրաստ կլինեն պայքարել մեկը մյուսի համար: Հնարավոր է` փոքր-ինչ վստահության պակաս զգանք, քանի որ նման սարսափելի հանդիպումից հետո բարդ է խաղալ «Մանչեսթեր Սիթիի» կարգի թիմի հետ:

Հնարավոր է` սխալվեմ, բայց կարծում եմ, որ լավ մարզավիճակում կլինենք: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», կարծում եմ, որ նրանք Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից են»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել