«Սիվիլիթաս»-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, այսօր հետաձգեց «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, նիստը հետձագվել է մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանի և ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի բացակայության պատճառով: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին` ժամը 15:30-ին:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը չեղյալ համարելու մասին:

Այդ գործով վկա` «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի ու նրա ներկայացուցչի կարծիքով` քրեական գործը հարուցելու որոշմամբ խախտվել են Վ. Օսկանյանի իրավունքները:

Մեկնաբանել