Ցավալի է Վան Պերսիին տեսնել Մանչեսթերի մարզաշապիկով. Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ափսոսանք է հայտնել Ռոբին վան Պերսիից բաժանվելուց հետո, ով այս ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Վան Պերսին այնպիսի խաղացող է, որի նմանը դուք կարող է չհանդիպեք ողջ կյանքի ընթացքում: Նա բացառաություն է բառի բուն իմաստով: Նա ամեն ինչ ունի, ինչի մասին կարող է երազել մարզիչը` խելացի է, ուժեղ, գրագետ է տեղաշարժվում ու մարդասպանի բնազդ ունի: Նա կենտրոնացած է ողջ 90 րոպեների ընթացքում:

Նա շատ է սիրում ֆուտբոլ: Տանը դիտում է հանդիպումներն ու վերլուծում գրեթե ամեն ինչ: Նա պարզապես նպատակասլացության, տաղանդի ու բարձր կարգի եզակի համադրություն է: Ռոբինն ինձ հետ ութ մրցաշրջան է անցկացրել, ու ոչ մի անգամ չի դադարել կատարելագործվել:

Ցավալի է նրան տեսնել այժմ այլ ակումբի մարզաշապիկով: Նրան շատ հեշտ է մարզել: Նա ամեն գիշեր տանն է անցկացնում: Եթե դուք նրան զանգահարեք ժամը 10-ին, նա կպատասխանի հեռախոսազանգին, քանի որ կամ ինչ-որ խաղ է դիտում, կամ անձամբ է պատրաստվում խաղին:

Կնախընտրեի, որ վան Պերսին այլ երկիր տեղափոխվեր, որպեսզի խուսափեի մրցաշրջանի ընթացքում նրա հետ հանդիպումներից, բայց դա մեզ համար լավ մարտահրավեր է: Պետք է ապացուցենք, որ այսպիսի տրանսֆերից հետո կարող ենք գոլեր խփել ու լավ խաղալ», –գրել է Վենգերը «Եվրասպորտի» իր բլոգում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com