«Եթե բոլորը» ֆիլմը՝ «Կինոշոկ»-ում

Այս օրերին Անապայում անցկացվում է ԱՊՀ երկրների «Կինոշոկ-2012» 21-րդ բաց փառատոնը: Այն մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և կավարտվի սեպտեմբերի 23-ին:

«Կինոշոկի» հիմնական մրցութային ծրագրին մասնակցում է մեկ հայկական ֆիլմ՝ Նատալյա Բելյաուսկենեի և Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» լիամետրաժը, որը կցուցադրվի փառատոնի նախավերջին օրը:

Ֆիլմը հայաստանցի հանդիսատեսին ցուցադրվել է այս տարեսկզբին: «Ոսկե ծիրան» 9-րդ փառատոնին այն արժանացել է լավագույն հայկական խաղարկային ֆիլմի կոչմանը:

«Եթե բոլորը» պատմություն է արցախյան պատերազմի հետևանքների և խաղաղության երազանքի մասին: Երիտասարդ ռուս աղջիկը գալիս է Հայաստան, որպեսզի կեչի տնկի իր հոր գերեզմանին` ռուս զինվորի, որը կռվել է Ղարաբաղի ազատագրման համար: Սաշան հոր զինակիցների հետ ուղևորվում է Ղարաբաղ, ինչն էլ նրա համար դառնում է ինքնաճանաչողության ճանապարհ: Լիրիկափիլիսոփայական մելոդրաման արդեն մասնակցել է մի քանի փառատոնի:

«Կինոշոկի» հիմնական մրցույթին մասնակցում է 14 ֆիլմ` այդ թվում երկու ռուսական. «Բլինդաժը» և «Ես էլ եմ ուզում», լիտվական «Քնած թիթեռների ամրոցը», ուզբեկական «Երկինքն իմ օրրանն է», ուկրաինական «Նաովանցելէկրակիմիջով», վրացական «Խնամակալը», կիրգիզակական «Նազիկ արքայադուստրը», տաջիկական «Ինքնասպանը», ադրբեջանական «Տափաստանի բնակիչը», ղազախական «Թալգատը», իսլանդա –լատվիական «Մոնան», բելառուսա-լատվա-էստոնական «Մենավոր կղզին» և ծրագրի ամենահայտնի ֆիլմը` Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում»-ը:

Մեկնաբանել