Կարոտը ստիպեց լքել Ռեալը. Նեյմար

Շատերին է հայտնի, որ իսպանական երկու գրանդները՝ «Ռեալը» և «Բարսելոնան», իրենց շարքերում ցանկանում են տեսնել բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստ Նեյմարին։ Երբ ֆուտբոլիստը 12 տարկեն էր, նա հրավեր էր ստացել մադրիդյան թիմից՝ ժամանելու ակումբ և ծանոթանալու դրա գործունեության հետ։ Այդ ժամանակ է, որ «արքայական ակումբը» ցանկացել է պայմանագիր ստորագրել Նեյմարի հետ, սակայն բրազիլացին վերադարձել է հայրենիք։

«Առաջին օրերին ցանկություն ունեի մնալու «Ռեալում»։ Հիացած էի տեսածովս։ Սակայն կարոտում էի ընտանիքիս, ընկերներիս, դպրոցս։ Արդյունքում խնդրեցի հորս, որպեսզի վերադառնանք տուն», – ասել է Նեյմարը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում շատ են հրապարակումներն այն մասին, որ Նեյմարը ցանկանում է լքել «Սանթոսը»։ Այսօր տարածված տեղեկության համաձայն՝ Նեյմարը վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը՝ նշելով, որ եթե իր ընկեր Գանսոն հեռանա ակումբից, ապա հունվարին ինքը նույնպես կփոխի թիմը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com