Աստանայում հատուկ մրցանակի է արժանացել Հարություն Տոլանյանի ֆիլմը

Սեպտեմբերի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է «ՏԷՖԻ-ԱՊՀ» երկրորդ միջազգային հեռուստափառատոնը: Փառատոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիսավոր փակման արարողությանը հատուկ մրցանակի է արժանացել Հարություն Տոլանյանի «Էդուարդ Ղազարյան. հրաշագործ» ֆիլմը, որը պատմում է հայ տաղանդավոր միկրոքանդակագործի, երաժշտի և գյուտարարի մասին:

Սեպտեմբերի 14-16-ը անցկացված փառատոնի թեման էր «Մարդիկ, տարիներ, կյանք»: Ներկայացված բոլոր աշխատանքները նվիրված էին ԱՊՀ երկրների պատմությանը: Փառատոնին ներկայացրած 54 աշխատանքից մասնակցել է 20-ը` տասը երկրից: