Աշխարհի ամենաթանկ վիսկիի մեկնարկային գինը 162 հազար դոլար է

Շոտլանդական Bowmore ընկերությունը վաճառքի է հանում աշխարհի ամենաթանկ, սահմանափակ քանակությամբ արտադրված վիսկին:

Էդինբուրգում կայանալիք՝ Bonhams աճուրդի տան վաճառքի համար խմիչքի մեկ շշի գինը սահմանվել է 100 հազ. ֆունտ ստեռլինգի կամ 162 հազ. դոլար: Նրանք, ովքեր պատրաստ կլինեն մեկ շշի համար կլորիկ գումար վճարել, կստանան տորֆային մշակում անցած ավանդական վիսկի Այլա կղզուց, որտեղ և գտնվում է Bowmore-ի գործարանը: Վաճառքի է դրվելու 1957-ին արտադրված և 2011-ին շշալցված վիսկի. գոյություն ունի հազվագյուտ այս խմիչքի ընդամենը 12 շիշ:

Աճուրդը կկայանա հոկտեմբերի 10-ին Շոտլանդիայում, ևս մեկ շիշ երկու շաբաթ անց կուղարկվի Նյու-Յորք՝ վաճառքի:

Bowmore-ը մտադիր է վաճառել ամենաթանկ շոտլանդական վիսկին, որը սակայն մեկ տարով զիջում է 55-ամյա Glenfiddich-ին․ այն 2011-ին վաճառվել էր 46 հազ. 850 ֆունտով:

Մեկնաբանել