Ժամանակին կարող էի տեղափոխվել Բավարիա. Պելե

Ֆուտբոլի արքա Պելեն խոստովանել է, որ ժամանակին առաջարկություն է ստացել Մյունխենի «Բավարիայից»:

«Ճիշտ է, որ ինձանով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալն» ու իտալական «Միլանը», բայց ամենահավանականը «Բավարիայի» առաջարկն էր: Այն ժամանակվա թիմի նախագահ Ռոլանդ Էնդլերն իմ մեծ երկրպագուն էր: Երբ նա իմացավ, որ ես ամուսնացել եմ, ինձ հրավիրեց ԳՖՀ: Այնտեղ նա ինձ առաջարկեց տեղափոխվել «Բավարիա», բայց «Սանթոսում» ես երջանիկ էի»,- Պելեի խոսքերն է փոխանցում Championat.com-ը: