Վրաստանում ուսուցչի միջին աշխատավարձը կկազմի 364 դոլար. Սաակաշվիլի

Մոտ ապագայում Վրաստանում ատեստավորված մանկավարժի միջին աշխատավարձը կկազմի 600 լարի՝ 364 դոլար: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ երկրի բնակչությանը ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ հղած իր ուղերձում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:  

 «Մանկավարժի նվազագույն աշխատավարձը 350 լարի է (շուրջ 212 դոլար), մինչդեռ մեր խնդիրը առաջիկայում այն մինչև 600 լարի հասցնելն է», -ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ մանկավարժների ատեստավորման քննությունները կանցկացվեն տարեկան մի քանի անգամ, և դրանցից ամենամոտը տեղի կունենա 2013թ.:

Վրաստանի կրթության նախարարության տվյալների համաձայն՝ 2012թ. Վրաստանում ատեստավորավել է ավելի քան 8 հազ. մանկավարժ: Ատեստավորված մանկավարժները ստանում են 75 լարի լրացուցիչ աշխատավարձ (շուրջ 46 դոլար):