Ռեալի կազմում կլինի ևս մի խորվաթ ֆուտբոլիստ

«Հայդուկի» հենակետային կիսապաշտպան Յոսիպ Ռադոշևիչը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Խորվաթիայի հավաքականի խաղացողի հետ արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել անցած շաբաթ` թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և ակումբի նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչի մասնակցությամբ, ով առանցքային դեր է խաղացել բանակցությունների գործընթացի վրա, տեղեկացնում է Slobodna Dalmacija-ը:

Իր խաղային որակներով Ռոդոշևիչը, ով գրավել էր նաև «Յուվենտուսի» ուշադրությունը, հիշեցնում է «Արքայական ակումբի» ներկայիս կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին: