Ամերիկյան համալսարանը հատուկ ծրագիր է առաջարկում սիրիահայերին

Հայաստանի ամերիկյան համալսարանը հատուկ ծրագիր է մշակել սիրիահայ ուսանողների համար, հաղորդում են համալսարանի լրատվական ծառայությունից:

Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է ապացուցեն, որ ֆինանսական աջակցության կարիք ունեն, Հայաստան են ժամանել վերջին վեց ամսում և որ ցանկանում են սովորել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Որակավորումից հետո ուսանողները կարող են անդամագրվել երկու անվճար դասընթացների:

Հատուկ ծրագրին մասնակցելու համար սիրիահայ ուսանողները պետք է ներկայացնեն անձնագրերը` ինքնությունը հաստատելու և ժամանման ամսաթիվն արձանագրելու համար: Այնուհետ նրանք պետք է հանձնեն անգլերեն լեզվի թեստ: Նշվում է, որ բարձր պահանջարկի պատճառով տեղերը սահմանափակ են:

Սիրիահայերի համար նախատեսված հարցաթերթիկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել