Արազ Օզբիլիսը` Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի»հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 2-րդ անգամ անընդմեջ ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ 8-րդ տուրում Արազը տուգանային հարվածով չափազանց գեղեցիկ գոլ խփեց Մոսկվայի «Սպարտակի»դարպասը:

Championat com կայքը Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում տեղ է հատկացրել մեր կիսապաշտպանին և գրել. «Երկրորդ անընդմեջ հրաշալի գոլերը լավ փաստարկ են նրան խորհրդանշական հավաքականում ընդգրկելու համար: Հատկապես, որ այդ գոլը կարևոր միավոր բերեց «Սպարտակի» դեմ խաղում: Կշարունակի՞ «Կուբանի» կիսապաշտպանը գոլեր խփել հաջորդ հանդիպումներում: Զգուշացե’ք, դարպասապահներ»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com