Սիրիայի հայկական հարանվանությունները հանդես են եկել խաղաղության համատեղ կոչով

Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական եկեղեցիները սեպտեմբերի 14-ին հանդես են եկել համատեղ հայտարությամբ, որում ընդգծում են, որ միայն երկխոսության միջոցով է հնարավոր հասնել Սիրիայում խաղաղության ու հաշտության վերահաստատմանը։

Եկեղեցիների առաջնորդները նշում են, որ սիրիահայերին Սիրիայում ընթացող զինված մարտերում ներքաշելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության։

«Մենք այսօր կրկնում ենք, որ խաղաղ գոյակցությունը, որը Սիրիայի հայերը ձեռք են բերել են տասնամյակների ընթացքում, շարունակվում է, և հայկական համայնքը արմատապես ու միանշանակ դեմ է ցանկացած դաժանության ու արյունահեղության, և անկասկած կշարունակի դեմ մնալ ամեն տեսակի բռնության և զինված բախումների։

Սիրիայում խաղաղության ու հաշտության վերահաստատումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով, և միայն երկխոսությունը կապահովի բոլոր համայնքների խաղաղ գոյակցություն՝ հիմնված հանդուրժողականության, հարգանքի և սիրո սկզբունքների վրա»,- ասված է հայտարարությունում։