Հորդանանում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

Սեպտեմբերի 16-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում պաշտոնապես բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունն այնուհետ մասնակցել է  ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություններին, որոնց ներկա էին դիվանագետներ, կառավարության և խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունն Ամման էր մեկնել` մասնակցելու երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների։