Աջափնյակի մի քանի փողոց սեպտեմբերի 19-ին կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունն իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 19-ին` ժամը 10:00-22:00-ը, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 18, 20, 20/1 շենքերի, Շինարարների փողոցի 13, 15 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: