ՀԱՊԿ ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։

Մեկնաբանել