Իբրահիմովիչը կդառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն, ով 6 տարբեր ակումբների կազմում մասնակցել է ՉԼ-ին

 

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է ռեկորդ սահմանել՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Կիևի «Դինամոյի» հետ խաղում:

Եթե 30-ամյա շվեդը դաշտ դուրս գա, ապա նա  առաջին ֆուտբոլիստը կդառնա պատմության մեջ, ով  6 տարբեր ակումբների կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգային, հայտնում է France Football-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իբրահիմովիչը Չեմպիոնների Լիգայում հանդես է եկել «Այաքսի», «Յուվենտուսի», «Ինտերի», «Բարսելոնայի» և «Միլանի» կազմերում:

«ՊՍԺ» – «Դինամո» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com