Ռուսաստանում USAID-ի գործունեության դադարեցումն իրավապաշտպաններն ահազանգ են որակել

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցրել է իր գործունեությունը ՌԴ-ում. այս մասին, ըստ BBC-ի, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

«ԱՄՆ-ը վերջերս տեղեկացավ USAID-ի գործունեությանը ՌԴ-ում վերջ դնելու որոշման մասին: Մենք հպարտ ենք այն ամենով, ինչին USAID-ին հասել է Ռուսաստանում վերջին երկու տասնամյակի ընթացքում, և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների և աշխատակիցների հետ, որ հաջողությամբ ավարտին հասցնենք USAID-ի ծրագրերը կամ փոխանցենք լիազորությունները:

Չնայած Ռուսաստանում USAID-ին այլևս ֆիզիկապես ներկա չի լինի, սակայն մենք, ինչպես նախկինում, տրամադրված ենք աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և ՌԴ-ում առողջ քաղաքացիական հասարակության զարգացման խնդրների լուծմանը, և ձգտում ենք շարունակել համագործակցությունը Ռուսաստանի ոչ-կառավարական մարմինների հետ»,- նշվում է հայտարարության մեջ:

Իրավապաշտպանները կարծում են, որ Ռուսաստանում USAID-ի փակումը վտանգի ահազանգ է, և ընդգծում են, որ դրա արդյունքում կտուժվեն բազմաթիվ ոչ կոմերցիոն կազմակերպություններ:

«Հանուն մարդու իրավունքների» շարժման առաջնորդ Լենվ Պոնոմարյովն ասել է, որ, այսպիսով, հերթով բոլոր միջազգային հիմնադրամները «կհալածվեն» Ռուսաստանից: «Դա նշանակում է, որ իրավապաշտպանները չեն կարողանա իրականացնել իրենց գործառույթները հազարավոր քաղաքացիների` ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է նա:

«Ձայն» ասոցիացիայի նախագահ Լիլիա Շիբանովան նշել է. ոչ USAID-ը մեծ ներդրում ունի «ռուսական հասարակության ձևավորման, իրավապաշտպան համակարգի կայացման և ազատ ժուռնալիստիկայի հաստատման առումով»:

Մեկնաբանել