Ժոզե Մոուրինյո. Ռեալը վերականգնեց իր ԴՆԹ-ն

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ առավելության հասնելուց հետո (3։2) չի թաքցրել ուրախությունը։

«Ինչու՞ էի բուռն նշում։ Որովհետև խաղացողներն ինձ նման առիթ տվեցին։ Եթե դու հաղթում ես«Բարսելոնային» և «Մանչեսթեր Սիթիին», ապա միշտ էլ կարող ես հաղթել։ Ես ուրախ եմ, որ այսօր հաղթեցինք։ Սա կարևոր հաջողություն էր մեզ համար, և պետք է հաղթեինք ավելի շուտ, այլ ոչ թե վերջին րոպեին։ Որոշ լրագրողներ արդեն տեքստեր էին նախապատրաստել, իսկ հետո ստիպված էին ջնջել այն ամենն, ինչն արդեն գրել էին։ Մեր գոլերը ստիպեցին նրանց նորից բացել իրենց նոութբուքերը և ավելի արագ աշխատել։

Այս խաղում «Ռեալը» վերականգնեց իր ԴՆԹ-ն, երբ նախըտրեց մահանալ խաղադաշտում, քան դավաճանել իր իսկ փիլիսոփայությունը։ Այսօր ֆուտբոլիստներս վերադառնում են հոգնած։ Այս մրցաշրջանում նման բան տեղի է ունեցել միայն «Բարսելոնայի» հետ խաղից հետո։ Ռամոսի փոփոխությունը տեխնիկական էր։ Մենք նրա հետ կարգապահական հարցերում խնդիրներ չունենք։ Նա հոյակապ տղա է և գերազանց մարզիկ», -ասել է Մոուրինյոն։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել