Ռոբերտո Մանչինի. Շատ հիասթափված ենք

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ անկախ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի«Ռեալից» կրած պարտությունից (3:2), իր թիմը մտադիր է դուրս գալ փլեյ-օֆֆ:

«Շատ հիասթափված ենք: Կարծում եմ` առաջին խաղակեսում վատ խաղացինք, բայց ընդմիջումից հետո կարողացանք ավելացնել: Երբ Մադրիդում 2 գոլ ես խփում ու հաշիվը 2:1 է լինում` հօգուտ քեզ, հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել: Չեմ ցանկանում, որ շարունակենք նման կերպ գործել պաշտպանությունում: Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո պետք է շարունակեինք խաղալ այնպես, ինչպես ամբողջ 2-րդ խաղակեսի ընթացքում:

Չի կարելի անընդհատ խոսել փորձի պակասի մասին: Հրաշալի ֆուտբոլիստներ ունենք, ովքեր իրենց հավաքականներում են խաղում և մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են անցկացնում: Գոհ եմ 2-րդ խաղակեսում իմ թիմի ցուցադրած խաղից, սակայն հիասթափված եմ վերջնական արդյունքից:

Կարծում եմ` այստեղ կպարտվեն նաև մեր խմբի մյուս 2 մասնակիցները: Առջևում դեռ 5 հանդիպում կա, և այժմ անհրաժեշտ է սեփական հարկի տակ հաղթել Դորտմունդի «Բորուսիային»: Այո, գերմանական ակումբը շատ ուժեղ է, բայց մենք մտադիր ենք դուրս գալ խմբից»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com