Զլատան Իբրահիմովիչ. Երջանիկ եմ, որ ռեկորդ սահմանեցի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Կիևի «Դինամոյի» հետ խաղից հետո (4։1) ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ասել է, որ երջանիկ է, քանի որ դարձել է ռեկորդի հեղինակ։

«Ամեն տարի ես մասնակցում եմ այս մրցաշարին։ Միշտ այստեղ եմ, պայքարում եմ և շարունակում եմ համառ աշխատել։ Այսօր կարող էի գոլ խփել Կիևին։ Եվ հանկարծ՝ այս իրադարձությունը։ Ռեկորդ եմ սահմանել՝ մասնակցելով Չեմպիոնների լիգային վեց տարբեր թիմերի կազմերում։ Անկասկած, սա իմ փորձառության համար գերազանց է։ Երջանիկ եմ և շնորհակալ խաղընկերներիցս։

ՊՍԺ-ն լավ խաղ անցկացրեց։ Երջանիկ ենք և գոհ մեր խաղից։ Անձամբ ես դեռ այնքան էլ գոհ չեմ, սակայն դրա պատճառը դեռ չեմ կարող նշել», – ասել է շվեդ հարձակվողը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com