Գաստարբայտերները պահանջարկված չեն

Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը աշխատանքային միգրանտների քվոտան 2013թ. համար հաստատել է 410 հազ-ի սահմանում, ինչը 50 հազ-ով զիջում է 2012թ. ցուցանիշը:

Նախարարությունը քվոտան հաստատել է գործատուների հայտերի հիման վրա։ Ընդ որում՝ դրանք ներկայացվել են մինչև 2012թ. մայիսի 1-ը։ Ռուսական ընկերությունները 2013թ. մտադիր են ներգրավել ընդհանուր առմամբ 1 ,225 մլն օտարերկրացի աշխատակիցներ, ներառյալ Ռուսաստանում արդեն աշխատողները։

2013թ. օտարերկրացիներին կտրվի աշխատանքի ավելի քան 1 ,745 մլն թույլտվություն: Ընդ որում՝ դրանք կարող են ավելանալ հայտերի ընդհանուր թվի 30%-ի չափով։ Մինչև տարեվերջ այսպիսի թույլտվությունների թիվը կհասնի 600 հազ-ի։

2013թ. Ռուսաստանում աշխատանքային միգրանտները կկազմեն տարեկան կտրվածքով տնտեսությունում զբաղվածների 2,4%-ը՝ 2012թ. 2,5%-ի և 2011թ. 2,3%-ի դիմաց։