Կրիշտիանո Ռոնալդու. Սա վաստակած հաղթանակ է

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո (3։2) խաղի հերոսներից մեկը՝ Կրիշտիանո Ռոանլդուն, հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով։

«Լավ խաղ էր։ Պահեր ունեինք նաև առաջին խաղակեսում, իսկ երկրորդը պարզապես գերազանց էր։ Թիմը պայքարում էր, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Մենք գիտեինք, որ կարող ենք հաղթել, և կարողացանք հասնել մեր նպատակին։ Սա վաստակած հաղթանակ է։

Ինչ վերաբերում է գոլերը նշելուն, ապա ասեմ, որ ես նշում եմ, երբ նշելու բան է լինում։ Խաղը շատ կարևոր էր, սա իսկական ճակատամարտ էր։ Ով դիտել է այս խաղը, չի զղջացել», – ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել