Գիրքը՝ համագործակցության ու առաջընթացի ուղի

Սեպտեմբերի 24-27-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կկայանա «Գիրքը՝ համագործակցության ու առաջընթացի ուղի» խորագրով գրքի միջազգային ցուցահանդես-վաճառք, որտեղ կցուցադրվի ՀՀ պետպատվերի և պետական աջակցության շրջանակներում տպագրված մոտ 200 գիրք: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը կցուցադրվեն նաև ոչ պետական հրատարակչությունների թարգմանչական, ռուսալեզու և նոր հրատարակված գրքեր, պատկերազարդ ալբոմներ, գրական հանդեսներ ու պարբերականներ: Ամենամյա ցուցահանդեսին ներկայացվում են նաև էլեկտրոնային գրքեր, քարտեզներ, սկավառակներ, գրատպական տեխնոլոգիաներ և նյութեր աշխարհի տարբեր երկրներից: