2,93 մլն դրամի մուտք բյուջե` բնապահպանական տույժերից

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10.09-14.09.2012 թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 500 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 486,8 հազ. դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 2,93 մլն դրամ:

Խախտումները, մասնավորապես, վերաբերել են հետևյալ ոլորտներին`

Ջրերի պահպանության ոլորտ

Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 404,36 հազ. դրամ գումարի բնությանը հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Երևանի ՏԲ կողմից «Թեժ գծով» ստացված ահազարգի ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 40 հազ. դրամ գումարի բնությանը հասցված վնաս: Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով կայացվել է 50 հազ. դրամ գումարով վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22,5 հազ. դրամ գումարի բնությանը հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից արձանագրված ապօրինի հորատման աշխատանքներ իրականացնելու համար 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20 հազ. դրամ գումարի բնությանը հասցված վնաս: Առգրավվել է 70 գծմ ցանց և 4 կգ կարաս տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Գյումրու ծերանոց

Մեկնաբանել