Օլանդն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սեպտեմբերի 18-ին իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հանդիպմանը երկու երկրների նախագահները քննարկել են առանցքային նշանակության միջազգային հարցեր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ փոխադարձ վստահության մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ, որը կնպաստի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում շարունակվող Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջող ընթացքին։

Օլանդը և Ալիևը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը` առավել զարգացնելու երկու երկրների տնտեսական և մշակութային կապերը։

Հիշեցնենք, որ ֆրանսահայերը բողոքի ցույցերով են դիմավորել Ալիևին և անընդունելի համարել այս այցը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց օրեր անց։

Մեկնաբանել