«Սիրահարների այգում» սեպտեմբերի 19-ին կնշվի Քաղաքացիական հասարակության օրը

Սեպտեմբերի 19-ին` ժամը 15:00-ին, Սիրահարների այգում կմեկնարկեն միջոցառումներ` ի պատիվ Քաղաքացիական հասարակության օրվա, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Միջոցառումների այս տարվա կարգախոսն է` «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»: Ծրագրում նախատեսվում է տեղեկատվական ցուցահանդես, որտեղ հնարավոր է ծանոթանալ հասարակական կազմակերպությունների գործունեությանը: Կարելի է մասնակցել և հուզող հարցի վերաբերյալ նամակի ծրարը գցել հատուկ արկղի մեջ: Այնուհետ կլինի ֆորում-թատրոն, դասախոսություն-սեմինար, պատ, որտեղ փակցված կլինեն քաղաքացիական հասարակության նպատակները, համերգային ծրագիր: