Ոստիկանությունը պատրաստվում է սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններին

Ոստիկանությունում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը:

Նշվել է, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, քաղաքացիների հարցերին ու ահազանգերին այս ընթացքում տրվել են լիարժեք պարզաբանումներ, ոստիկանության ծառայողներն ամփոփում են ընտրությունների նախապատրաստական փուլը:

Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը հանձնարարել է ընտրությունների ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական կարգի պահպանմանը, հստակ վերահսկել օպերատիվ իրավիճակը, բացառել ցանկացած օրինախախտում և հակահասարակական արարք:

Մեկնաբանել