Մադրիդում ոստիկանները ծեծել են Մանչեսթեր Սիթիի երկրպագուներին

Մադրիդի ոստիկանները «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի մոտակայքում ծեծել են «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Բրիտանուհի ֆոտոմոդել և հեռուստալրագրող Նատալի Փայքը Twitter միկրոբլոգերի իր էջում գրել է, որ իսպանական ոստիկանությունը հարձակվել է մարզադաշտի հարևանությամբ գտնվող բարերից մեկում ժամանակ անցկացնող «Սիթիի» երկրպագուների վրա:

«Երկրպագուներից ոչ ոք ոչ մի վատ բան չէր արել: Ահավոր տեսարան: Կատարյալ ապօրինություն: Արդեն 20 տարի է մարզադաշտ եմ գնում, բայց երբեք նման բան չէի տեսել: Կանայք, պատանիները, երեխաները, բոլորն իրենց վրա զգացին ոստիկանների մահակների հարվածները»,- գրել է Նատալին:

Հիշեցնենք, որ երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com