Ավարտվել են «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի տարածքում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունները սեպտեմբերի 19-ին ավարտվել են։

Զորավարժությունների մասնակիցները պարգևատրվել են ՀԱՊԿ հատուկ շքանշանով, հատուկ պատվոգրերով և հուշանվերներով: Պարգևները հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանը: 

Զորավարժություններին մասնակցել է մոտ 2 հազ. զինծառայող և 500 միավոր տեխնիկա։