Սեպտեմբերի 25-ից նոր արագաչափեր Երևանում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, 2012թ. սեպտեմբերի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Սիլիկյան, Պարույր Սևակի, Ռուբինյանց և Դավիթ Բեկի փողոցներում:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: