Մալաթիա-Սեբաստիայի մի մասը սեպտեմբերի 20-ին կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 20-ին` ժամը 09:00-21:00-ը, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի (Տիչինայի փողոցից մինչև Մալաթիա փողոցը), Հովնաթան, Վեգների, Ոսկանյան, Բատիկյան, Մալաթիա, Դ.Վարուժան, Շրջանային փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: 

Պատճառած անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը: