205 միլիոն եվրո՝ Ռեալի պահեստայինների նստարանին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի մեկնարկային հանդիպմանը 205 միլիոն եվրո էր թողել պահեստայինների նստարանին: Պահեստայինների նստարանին էին մնացել Սերխիո Ռամոսը (27 միլիոն, «Սևիլիա»), Կական (30 միլիոն, «Միլան»), Քարիմ Բենզեման (35 միլիոն, «Լիոն»), Մեսութ Օզիլը (18 միլիոն, «Բրեմեն»), Կոենտրաոն (30 միլիոն, «Բենֆիկա») և այս մրցաշրջանից առաջ «Ռեալին» միացած Մոդրիչը (30 միլիոն, «Տոտենհեմ»): Այս մասին հաղորդում է AS-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել