Հայաստանում տալիբներ չկան. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Հայաստանի տարածք են ներթափանցել տալիբ ահաբեկիչ գրոհայիններ:

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը, «Հայկական Ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, որ իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան, հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Մեկնաբանել