Հենրիխ Մխիթարյանը՝ օգոստոս ամսվա ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպորտ Էքսպրես» թերթի անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է ԱՊՀ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը հավաքել է 62 միավոր և առաջ է անցել երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Անժիի» դարպասապահ Վլադիմիր Գաբուլովից:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2012թ.-ին արդեն երրորդ անգամ է ճանաչվում ԱՊՀ ամսվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը: Ավելի վաղ նա նման պատվի արժանացել էր մայիս և հուլիս ամիսներին:
«Սպորտ Էսպրեսը» յուրաքանչյուր տարի անցկացնում է նմանատիպ մրցույթ, որի արդյունքներով տարվա վերջում որոշում է ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստին: Օգոստոսին հաղթելուց հետո Մխիթարյանն ընդհուպ մոտեցել է ընդհանուր հաշվարկի առաջատար Ալեքսանդր Կերժակովին և միայն 1 միավոր է զիջում նրան:

Օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ «Սպորտ Էքսպրեսի»՝

Անուն Միավոր
Հոնրիխ Մխիթարյա 62
Վլադիմիր Գաբուլով 49
Ալեքսանդր Կերժակով 35
Անդրեյ Դիկան 32
Անդրեյ Յարմոլենկո 29

Ընդհանուր հաշվարկ՝

Անուն Միավոր
Ալեքսանդր Կերժակով 207
Հենրիխ Մխիթարյան 206
Իգոր Դենիսով 111
Պավել Պոգրեբնյակ 97
Անդրեյ Արշավին 77

Նշենք, որ «Սպորտ Էքսպրեսի»-ի հարցմանը մասնակել են 15 երկրի լրագրողներ և  պորտալի երկրպագուները։

Մարզական գործընկեր` SportArmenia.com