Համերգ Ֆիլհարմոնիկում` նվիրված Անկախության տոնին

Սեպտեմբերի 20-ին կայանալիք Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի համերգը նվիրված կլինի ՀՀ Անկախության տոնին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն Շոստակովիչ՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1, Վաչե Շարաֆյան՝ Լակրիմոսա` թավջութակի, երգչախմբի, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Լիստ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Գլազունով՝ Ջութակի կոնցերտ, Ռավել՝ Վալս: Որպես մենակատարներ հանդես կգան թավջութակահար Սուրեն Բագրատունին` ԱՄՆ-ից, դաշնակահար Պոլինա Լեշչենկոն`Բելգիայից, ջութակահար Բորիս Բրովցինը`Մեծ Բրիտանիայից, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը` Հայաստանից:

Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին: Արդեն տեղի է ունեցել երեք համերգ՝ հռչակավոր շեփորահար Սերգեյ Նակարյակովի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և Բորոդինի անվան լարային քառյակի մասնակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը ու հայտնի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:

Մեկնաբանել