Հայաստան – Չեխիա՝ 0։2. Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնություն

Եվրոպայի կանանց առաջնության որակավորման փուլում Հայաստանի կանանց ազգային հավաքականը վերջին խաղն անցկացրեց` սեփական հարկի տակ քիչ առաջ պարտություն կրելով Չեխիայի ընտրանուց 2:0 հաշվով:

Նախորդ տարի նոյեմբերին այս երկու թիմերի միջև հանդիպումն ավարտվել էր նորից չեխերի հաղթանակով` 5:0 հաշվով: Այսպիսով մեր ընտրանին ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում` անցկացրած ութ խաղերում չվաստակելով և ոչ մի միավոր ու գրավելով խմբում վերջին հորիզոնականը:

Ընտրական այս փուլում Հայաստանի ընտրանին, ում հետ նույն` 7-րդ խմբում էին ընդգրկված Պորտուգալիայի, Չեխիայի, Դանիայի և Ավստրիայի հավաքականները, ընդհանուր հաշվով սեփական դարպասն ընդունեց 44 գոլ` փոխարենը խփելով ընդամենը երկուսը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com