Պաղեստինի Ինքնավարությանը ճգնաժամ է սպասվում․ ՀԲ

Պաղեստինի Ինքնավարությանը տնտեսական խոր ճգնաժամ է սպասվում, ասված է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ այսօր հրապարակած զեկույցում։ Նրա արտաքին պարտքը մոտ $2 մլրդ է կազմում, հաղորդում է BBC-ն։

Պաղեստինի վարչակազմը խիսը կախված է օտարերկրյա օգնությունից․ ընդ որում՝ համաձայն Համաշխարհային բանկի զեկույցի՝ մի շարք դոնորներ, ներառյալ՝ ԱՄՆ-ը և արաբական մի շարք պետություններ, չեն կարողացել այս տարի կատարել Ինքնավարության առջև իրենց ֆինանսական խոստումները։

Համաշխարհային բանկը նաև հայտարարել է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տնտեսության «օկուպացիան» շարունակում է զսպել Պաղեստինի Ինքնավարության տնտեսության աճը։

Զեկույցը հրապարակվել է օրեր անց այն բանից, երբ հազարավոր պաղեստինցիներ փողոց են դուրս եկել՝ բողոքելու բարձր գների դեմ։ Ցուցարարների կարծիքով՝ տնտեսական ուղեգիծը նախատեսել է խիստ խնայողության միջոցառումների սահմանում, ինչը հանգեցրել է պաղեստինցիների կենսապայմանների զգալի վատթարացման։

Մեկնաբանել