Ստորագրվել է ԼՂՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին օրենքը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է օրենք՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: