Կիրակի օրը «Էնֆիլդում» կայանալիք «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ժամանակ Լուիս Սուարեսն ու Պատրիս Էվրան, ամենայն հավանականությամբ, կհաշտվեն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ռասիզմի հողի վրա երկու ֆուտբոլիստների միջև ծագած կոնֆլիկտը լիովին փչացրել է այս երկու խաղացողների հարաբերությունները: Երկրորդ շրջանի հանդիպմանը Լուիսը հրաժարվել էր սեղմել Էվրայի ձեռքը թիմերի ավանդական ողջույնի ժամանակ:
Առաջիկա խաղից առաջ թարմացվել են փաստաթղթերը, համաձայն որոնց ուրուգվայցի խաղացողից հանվել են մեղադրանքները: Ակումբներն արել են հնարավոր ամեն ինչ նրանց հարաբերությունները հարթելու համար:
Այդ պատճառով, ակնկալվում է, որ կիրակի օրը ֆուտբոլիստները կսեղմեն միմյանց ձեռքերը` ի նշան համերաշխության:
Մարզական գործընկեր` SportArmenia.com