Հենրիխ Մխիթարյանի դուբլը հաղթանակ է պարգևում Շախտյորին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Դոնցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց «Նորշելանդին» և միանձնյա գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը: Հայ ֆուտբոլասերի համար այս հանդիպումն առանձնահատուկ էր, քանի որ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների լիգայում, այլև առաջին դուբլը ձևակերպեց` 2:0 հաշվով հաղթանակ պարգևելով «Շախտյորին»:

Այս խմբի մյուս խաղում Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Չելսին» Լոնդոնում ոչ-ոքի` 2:2 խաղաց Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ: